Նովոռոսիյսկում ավարտվեց տարիքային չորս խմբով անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Աբխազիայի ավելի քան 100 բռնցքամարտիկներ: Մեր 10 բռնցքամարտիկների հաջողվեց մտնել եզրափակիչ ու պայքարել ոսկե մեդալների համար: Նրանցից չորսին հաջողվեց դառնալ մրցաշարի հաղթող:
Մեծահասակների մրցաշարում ոսկե մեդալ նվաճեց Սամվել Ոսկանյանը (75 կգ): Երիտասարդների մրցավեճում եզրափակիչ մենամարտն էլ շահեց Վահե Ալավերդյանը (60 կգ), իսկ պատանիների մրցաշարում ոսկե մեդալների արժանացան Ավետիս Աղաջանյանն (50 կգ) ու Կարեն Մխիթարյանը (54 կգ): Եզրափակիչում պարտված հայ 6 բռնցքամարտիկները պարգեւատրվեցին արծաթե մեդալներով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ