«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2009-11-11 | #206, 2009-11-12 | #207, 2009-11-13


ՀԱՅ ՋՐԱՑԱՏԿՈՐԴՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի «Վոդոլեի գավաթ» միջազգային մրցումներում հաջող մրցելույթներ ունեցան հայ մարզիկները: Մեդալների հարուստ ավարով տուն վերադարձավ Ազատ Հարությունյանը: Նա բոլորից հաջող հանդես եկավ 3 մետր ոստնակացատկում եւ 5 մետր աշտարակացատկումՙ արժանանալով ոսկե մեդալների: Մեկ բրոնզե մեդալ էլ Ազատը նվաճեց 1 մետր ոստնակացատկում:

5 մետր աշտարակացատկում արծաթե մեդալ նվաճեց Վլադիմիր Հարությունյանը: Վահագն Պողոսյանը բրոնզե պարգեւի արժանացավ 3 մետր ոստնակացատկում, իսկ 7 մետր աշտարակացատկում Օվսանա Կարագյոզյանը գրավեց 3-րդ տեղը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4