«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՆՍ-ՅՈՀԱՆ ՇՄԻԴԹԻՆ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս-Յոհան Շմիդթին :

Քննարկվել են հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը բարձր է գնահատել Գերմանիայի ներգրավվածությունը Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման գործում եւ հույս է հայտնել, որ Հանս-Յոհան Շմիդթը պաշտոնավարման ընթացքում կարեւոր ներդրում կունենա տարբեր ոլորտներում հայ-գերմանական համագործակցության առավել զարգացման գործում:

Անդրադարձել է եղել նաեւ Հայաստանի` միջազգային կառույցների հետ համագործակցության խնդիրներին, մասնավորապես` Հայաստան-Եվրոմիություն համագործակցության ծրագրին:

Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4