Ադրբեջանն ու Թուրքիան ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնեցնել Ադրբեջանից Թուրքիա մտնող գազի նոր սակագները:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, անցյալ շաբաթ տեղի են ունեցել թուրք-ադրբեջանական հերթական բանակցություններն այս խնդրով: Ադրբեջանի ղեկավարությունը չի պատրաստվում Թուրքիա գազ թողնել նույն գներով, ինչ որ առաջ: Հիշեցնենք, որ այս մասին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Թուրքիան իր հերթին համաձայն է գնի փոփոխությանը, սակայն կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում որոշել դրա չափը:
Հ. Ա.