«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ ՄԵՐԺՎԵՑ, ՀՅԴ-ԻՆԸ` ՆԵՐԱՌՎԵՑ

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն իր նախագծում առաջարկում էր ստեղծել 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող նոր խորհրդարանական հանձնաժողով: Նախագիծը ԱԺ հանձնաժողովներում քննարկման ժամանակ դրական եզրակացություն չէր ստացել եւ երեկ էլ ԱԺ հերթական քառօրյայի օրակարգ չմտավ` 71 դեմ, 25 կողմ եւ 3 ձեռնպահ ձայների քվեարկությամբ մերժվելով: Մինչդեռ ՀՅԴ առաջարկ-նախագիծը` մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի (արդեն գործունեությունը դադարեցրած) ավարտական զեկույցում արված առաջարկների մոնիտորինգ իրականացնող հանձնաժողով ստեղծելու մասին, ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգում: Լ. Ալավերդյանը նոր ԺՀ ստեղծելու առաջարկը լրագրողների հետ զրույցում հիմնավորեց նրանով, որ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված մարդկանց սպանողները բացահայտված չեն, եւ բացահայտման անհրաժեշտությունը չի վերացել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4