«Ժառանգությունից» հեռացված պատգամավոր Վարդան Խաչատրյանի անձի շուրջ «Անդամ է-անդամ չէ» ոդիսականից հետո երեկ ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը լրագրողներին ասել է, թե ներկուսակցական խնդիրըՙ Վ. Խաչատրյանի հետ կապված, կարգավորված է, եւ նա ՍԴՀԿ անդամ է, ինչպես նաեւ` ՍԴՀԿ դիվանի ներկայացուցիչ: Սակայն այս խնդրում աբսուրդը շարունակվել է, քանի որ լրագրողները երբ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից ուզեցել են ճշտել Վ. Խաչատրյանի` ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական դիվանի անդամ լինելու հանգամանքը, Լ. Սարգսյանը նկատել է, թե այդ մասին լսում է լրագրողներից: