Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են Հայաստանի քաղաքացու վրա, որը Մոսկվա էր եկել հարազատներին հյուրընկալվելու:
Վիրավորն անմիջապես հոսպիտալացվել է եւ այժմ գտնվում է Մոսկվայի համար 36 հիվանդանոցում: Բժշկական զննումից հետո բժիշկները արձանագրել են, որ առկա են դանակի 8 խոր հարվածների հետքեր, որոնցից չորսը վնասել են նրա թոքերը, ինչպես նաեւ երկու հրազենային վնասվածքներ գլխին: Հարազատների խոսքերովՙ տուժողը, որն ինքնուրույն է հասել տուն, կարողացել է ասել միայն, որ իր վրա հարձակվել են սլավոնական արտաքինով երիտասարդներ:
Հայաստանի քաղաքացու առողջական վիճակը խիստ ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: