«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2009-11-13 | #208, 2009-11-14 | #209, 2009-11-17


ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործն ուղարկվել է լրացուցիչ հետաքննության: Ըստ փաստաբան Նոնա Գալստյանի , նախնական հետաքննության ողջ ընթացքում առաջին անգամ իրավապահ մարմինները բավարարեցին պաշտպանության ներկայացրած երկու միջնորդությունները:

Այժմ Սուխուդյանը մեղադրվում է զրպարտության մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական գործերի Էրեբունու վարչության քննիչները մի քանի անգամ փոխել են Մարիամ Սուխուդյանի դեմ ուղղված մեղադրանքի հոդվածը, սակայն Սուխուդյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված ոչ մի հոդվածով:

Լրացուցիչ հետաքննությունը կվարի քննիչ Վիգեն Մեսրոպյանը, որը մինչեւ հիմա անցկացնում էր տվյալ գործով քննչական գործողություններ: Փաստաբան Նոնա Գալստյանը հույս է հայտնել, որ արդարությունը կհաղթանակի, եւ պատիժը կկրեն իրական մեղավորները:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4