ԱՐՄԱՎԻՐ, ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մերձակայքում` ՀԱԷԿ-ից մոտ 300 մ հեռավորության վրա, նոյեմբերի 13-ին հայտնաբերվել է մարտական ական:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, ժամը 18.40-ին դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության, մարզային ոստիկանության եւ ՀԱԷԿ-ի պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Մեծամորի ոստիկանության աշխատակիցները: Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ ազգային անվտագության ծառայությանը: ՀՀ ՊՆ ականազերծման խմբի կողմից ժամը 20.15-ին ականը տեղափոխվել է անվտանգ վայր եւ վնասազերծվել: