Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Գունար Ադենին:
Քննարկվել են Հայաստան-Շվեդիա երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է հայ-շվեդական համագործակցության զարգացման կարեւորությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ` միջազգային կառույցների շրջանակում:
Անդրադարձել է եղել նաեւ Հայաստանի` միջազգային կառույցների հետ համագործակցության խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Եվրոմիության հետ ասոցացված համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ