«Ազգի» հոկտեմբերի 13-ին համարում տպագրվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքէջից արտատպված «Հայ զինվորականներն օսմանյան բանակում. ծառայություն եւ ոչնչացում» հոդվածը, որի հեղինակի անունը մեզ անհայտ էր` նշյալ աղբյուրում նշված չլինելու պատճառով:
Երեկ խմբագրություն զանգահարեց Մաշտոցի անվան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող Անահիտ Աստոյանը եւ հայտնեց, որ այդ հոդվածի հեղինակն ինքն է: Կատարվածի համար հայցում ենք նրա ներողամտությունը:
«Ազգ»