Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 17-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2009 թ. ծախսերի նախահաշվի - կապիտալ ներդրումների ծրագրի երրորդ եռամսյակի - ինը ամսվա կատարողականը, ՀՀ ԿԲ 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, 2009թ. 3-րդ եռամսյակի ՀՀ միջազգային պահուստների վիճակի - կազմի վերաբերյալ տեղեկատվությունը - ՀՀ ԿԲ կողմից առ-տրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի - դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման 2010թ. ժամանակացույցը:
Խորհուրդը վերաձ-ակերպեց «ՅՈՒՆԱՅԹԵԴ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 669 լիցենզիան (վերանվանվել է «ՅՈՒՆԱՅԹԵԴ ՎԵՍԹ» ՍՊԸ), Ա/Ձ Կարեն Քեշիշյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 685 լիցենզիան (փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխություն), «ՏԵԴ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի գրավատան լիցենզիան (վերանվանվել է «Լոմբարդսթրիթ» ՍՊԸ), - «Ալիխանյան Բրոքեր» ՍՊԸ-ի փոխանակման կետի - դրա մասնաճյուղի արտարժույթի առուվաճառքի թիվ 447 - թիվ 447/1 լիցենզիաները (վերանվանվել է «ԳՈՌԷՔՍԱՐՏ» ՍՊԸ): Ուժը կորցրած ճանաչվեց «Ալեք 999» ՍՊԸ գրավատան կազմակերպման ԳԳ-Ե056 լիցենզիան:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն