«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՐՁԱՆԸՙ ՂՈՒԿԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՏԵՂՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող պետհամալսարանի շենքի դիմացի զբոսայգում, որտեղ գտնվում է նաեւ աստղադիտարանը, տեղադրվել է աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախկին երկարամյա նախագահ Վիկտոր Համազասպի Համբարձումյանի (1908թ., Թբիլիսի-1996թ., Երեւան, թաղված է Բյուրականում) արձանը, եւ մոտ օրերս տեղի կունենա հանդիսավոր բացումը: Այն ունի 3 մ 20 սմ բարձրություն եւ տեղադրված է 80-սմ-անոց պատվանդանի վրա:

Քանդակի հեղինակն է ճանաչված հայ արձանագործ, Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Տարիել Հակոբյանը:

Ի դեպ, արձանը դրված է հեղափոխական-կուսակցական գործիչ Ղուկաս Ղուկասյանի (1899-1920թթ.)ՙ նախկինում դրված արձանի տեղում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4