«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆԸ

Նոյեմբերի 13-ին 99 տարեկան հասակում Սանկտ Պետերբուրգում կյանքից հեռացավ 20-րդ դարի խոշորագույն բուսաբաններից մեկը` ՀՀ բարձրագույնՙ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի դափնեկիր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԱՄՆ գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի Լինեւյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվան բնագետների, Լեհաստանի եւ Նորվեգայի ակադեմիաների իսկական անդամ Արմեն Թախտաջյանը:

Նա պատկանում է աշխարհի հռչակավոր բուսաբանների-էվոլուցիոնիստների համաստեղությանը: Նրա ստեղծած բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը գիտական բուսաբանական հասարակությունը համարում է լավագույնն ու ամենաարժանահավատը:

Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել բուսական աշխարհի ժամանակակից գիտության գրեթե բոլոր հիմնական ուղղություններում: Երկար տարիներ զբաղեցրել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Մեծ է եղել Թախտաջյանի ներդրումը Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում: Նա եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջին տնօրենը: Հենց նրա շնորհիվ հայկական բուսաբանական դպրոցը համալրում է առաջադեմ դպրոցների շարքը: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացան բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության սիստեմատիկա, անատոմիա, պալինոլոգիա, կարիոլոգիա ուղղությունները:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4