«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2009-11-14 | #209, 2009-11-17 | #210, 2009-11-18


ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՆԱՆԴՆ Է

Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից հետո Մոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի առաջնությունը կայծակնային մրցաձեւից: Մրցաշարին մասնակցում են 22 շախմատիստներ, որոնց թվում են նաեւ Տալի հուշամրցաշարի մասնակիցները:

Անցկացված 14 տուրից հետո Լեւոն Արոնյանը վաստակել է 7,5 միավոր եւ ընթանում է 11-րդ տեղում: Լեւոնը տոնել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն: Մեկնարկային տուրում Արոնյանը հաղթեց Բորիս Գելֆանդին, որից միակ պարտությունն էր կրել Տալի հուշամրցաշարում: Հաջորդ երկու պարտիաներում Լեւոնը եւս հաղթեցՙ առավելության հասնելով Դմիտրի Յակովենկոյի եւ Պետեր Լեկոյի նկատմամբ: Արոնյանը հաղթեց նաեւ աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին, Շահրիյար Մամեդյարովին եւ Վլադիսլավ Տկաչովին:

Վուգար Հաշիմովի, Եվգենի Բարեեւի, Ռուսլան Պոնոմարյովի հետ պարտիաներում հայ շախմատիստը հաշտություն կնքեց: Իսկ Վասիլի Իվանչուկի, Վլադիմիր Կրամնիկի, Ալեքսանդր Մորոզեւիչի, Պյոտր Սվիդլերի եւ Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցախաղերում Արոնյանը պարտվեց:

14 տուրից հետո աղյուսակը 12 միավորով գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Նրան 2 միավոր է զիջում նորվեգացի Մագնուս Կառլսենը: 9 միավորով 3-րդ տեղում է Անատոլի Կարպովը, որից կես միավոր են հետ մնում Կրամնիկն ու Գրիշչուկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4