Ֆուտզալի 2009/10-ի Հայաստանի առաջնությունն անցկացվում է ընդամենը 5 թիմի մասնակցությամբ: Առաջնությունը հաղթանակով սկսեց Հրազդանի նորաստեղծ «Քախսի» թիմըՙ Գյումրիում 15-9 հաշվով պարտության մատնելով տեղի համանուն ակումբին: Ավելորդ չէ նշել, որ «Քախսիում» ընդգրկվել են մի խումբ փորձառու ֆուտբոլիստներ անվանի ռմբարկու Արմեն Գուլամբարյանի գլխավորությամբ: Վերջինս արդեն առաջին խաղում դրսեւորեց ռմբարկուի իր հատկանիշներըՙ դառնալով 6 գոլի հեղինակ: 3 անգամ գյումրեցիների դարպասը գրավեց մեկ այլ փորձառու ֆուտբոլիստՙ Գրիգոր Կապուկրանյանը:
Տուրի մյուս խաղում «Էրեբունին» հյուրընկալվելիս 7-1 հաշվով առավելության հասավ «Հրազդանի» նկատմամբ: «Էրեբունուց» ամենաարդյունավետը Վարդգես Իսրայելյանն էր, որը խփեց 3 գնդակ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ