Կոմիտաս վարդապետի ծննդյան 140-ամյակը նշել են Աթենքում: Հոբելյանական երեկո, որ կազմակերպել է «Հայաստան» կենտրոնը, «Արարատ» մարզամշակութային կենտրոնում մեկտեղել էր Հունաստանի հայությանը եւ Հունաստանում Հայաստանի դեսպանության եւ հունահայոց հոգեւորականության ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է «Հայաստան լրատուն» Աթենքից, հանդիսության մասնակիցներին ներկայացվել են Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, նաեւ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներ «Հայասա» ասմունքի պատանեկան խմբի սաների կատարմամբ: Հնչել են Կոմիտասի գործերը:
Ն. Պ.