«Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը, որ պատմում է 17-ամյա Հովսեփ Բեգլարյանի մասին, ներկայացվել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի 22-րդ փառատոնին: Ֆիլմի հեղինակներըՙ Արման Երիցյանը, Վահան Հովհաննիսյանն ու Իննա Սահակյանը ֆիլմի ցուցադրությունից հետո պատասխանելու են հանդիսատեսի հարցերինՙ ամբողջացնելու ֆիլմում տված տեղեկությունը Հայաստանում կորստի եզրին գտնվող ժողովրդական արվեստիՙ լարախաղացության մասին: Ֆիլմը նաեւ ներկայացնում է 78-ամյա Ժորայի եւ 77-ամյա Կնյազի, որոնք երիտասարդ տարիներին մրցակիցներ են եղել, Հովսեփին մասնագիտական պատրաստություն տալու հարցում միավորվելու մասին:
Ն. Պ.