«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2009-11-17 | #210, 2009-11-18 | #211, 2009-11-19


ՀԵՐՔՈՒՄ

Օրերս մամուլում, այդ թվում` ադրբեջանական « DAY.az» կայքէջում եւ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված տեղեկատվությունը, թե առաջիկայում գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանին փոխարինելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, իրականությանը չի համապատասխանում:

«Դա անհեթեթ տեղեկատվություն է: Պարոն Բաղդասարյանը, համաձայն ՀՀ օրենսդրության, այսօր զբաղեցնում է Հայաստանի բարձրագույն քաղաքական 4 պաշտոններից մեկը եւ, բնականաբար, չի հավակնում պաշտոնի իջեցման»,- մի խումբ լրագրողների հարցմանն ի պատասխան ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4