«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2009-11-18 | #211, 2009-11-19 | #212, 2009-11-20


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ 22-ԻՆ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւն այս տարի վեցերորդ անգամ կհանդիպեն նոկեմբերի 22-ին Մյունխենում` Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ, արդար եւ տեւական կարգավորման հիմքում ընկած սկզբունքները կողմերին են ներկայացվել 2007 թ. նոյեմբերին Մադրիդում` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կողմից: Հաղորդվում է նաեւ, որ անցած հուլիսին Աքվիլայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները հիշեցրել էին, որ առաջարկները բանակցությունների սեղանին են, եւ կողմերին հրավիրել էին հնարավորինս արագ վերջացնել դրանց համաձայնեցումը: «Նախագահների հայտարարությունը ներկայացնում էր նաեւ առաջարկների հիմնական տարրերը»,-ասված է հաղորդագրության մեջ, որում ներկայացված են նաեւ վեց սկզբունքային կետերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4