«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2009-11-19 | #212, 2009-11-20 | #213, 2009-11-21


«ԱԶԳԸ»ՙ ԱՐԱԲԵՐԵՆ

Այսօրվանից «Ազգի» կայքէջը կունենա արաբերեն բաժինՙ առայժմ փորձնական: Մեր թերթի պատմության մեջ այս հիշարժան նորությունը զուգադիպում է Լիբանանի Հանրապետության 66-րդ տարեդարձին, որը լրանում է վաղըՙ 22 նոյեմբերին: Այդ երկիրը դեռեւս հանդիսանում է սփյուռքի հայատրոփ սիրտը: Թեեւ, վերջին տասնամյակներին, այստեղ եւս նկատվում է հայախոսության նահանջՙ արաբերենը դառնում է տիրապետող երիտասարդների շրջանում: Նրանց, ինչպես հարեւան Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի եւ Ծոցի երկրներում ապրող մեր երիտասարդ հայրենակիցների համար ենք սկսում արաբերեն այս բաժինը, մի թելով եւս նրանց կապելու հայությանը, մայր հայրենիքին:

Ինչպես հայտնի է, «Ազգի» 6 տարուց ի վեր գործող ռուսերեն, անգլերեն, թուրքերեն եւ այսօրվանիցՙ արաբերեն բաժիններն արվում են առանց կամ գրեթե առանց որեւէ եկամուտի, նյութական զոհողությունների գնով: Մեզ մխիթարում է միայն այն, որ www.archive.azg.am կայքը մնում է ամենատարածունը հայկական թերթերի մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4