ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հայտարարության առնչությամբ, թե մադրիդյան սկզբունքները ներկայացնող փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղում չեն տեսել, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը արձագանքեց, թե պետք է հավատալ նրան, ինչ ասում է Լեռնային Ղարաբաղը: Նալբանդյանը չճշգրտեց, թե Հայաստանն այդ հիմնարար սկզբունքների փաստաթուղթը ցույց է տվել, թե՞ ոչ, միայն նշեց, որ դա պետք է ներկայացնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք եւ 2007թ. նոյեմբերի վերջին Մադրիդում ներկայացրին այդ առաջարկները:
Ինչ վերաբերում է փախստականների հարցի քննարկմանը, որի մասին անընդհատ ընդգծում է ադրբեջանական կողմը, պնդմամբ, թե այդ հարցը բանակցությունների օրակարգում է, Նալբանդյանը հակադարձեց, որ ներկա դրությամբ այդ հարցը չի քննարկվում, բայց դա կքննարկվի իր ժամանակին, ընդ որում` 300000 հայ փախստականների վերադարձի հարցի հետ մեկտեղ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ