Օգտվելով Հորդանանի Հաշեմական թագավորության բարյացակամ վերաբերմունքից եւ Հորդանան գետի արեւելյան ափերին եկեղեցիների կառուցելու թույլտվությունից, հայկական համայնքը Երուսաղեմի հայոց պատրիարքության նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել նոր եկեղեցի կառուցելու աշխատանքներին, տեղեկացնում է Ամմանից Արթուր Հակոբյանը :
Հետեւելով հունական ուղղափառ եկեղեցու օրինակին եւ շնորհիվ հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի անդուլ ջանքերի, վերջերս հոգեւորականների եւ համայնքային բարձրաստիճան ղեկավարների ներկայությամբ տեղի է ունեցել հիմնարկեքը նոր եկեղեցու, որը կրելու է Սուրբ Կարապետ անունըՙ ի նշանավորումն բանաստեղծ Կարո Կարապետյանի, որի որդինՙ Վիգենը հանձն է առել հոգալ եկեղեցու շինարարության բոլոր ծախսերը:
Հ. Ծ.