«Հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտը շուտով կվերանա: Իհարկե, որոշ ժամանակ է պետք, որպեսզի լուծվեն «տեխնիկական» խնդիրները. երկու երկրներում էլ ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն խորհրդարանում», իտալական La Stampa թերթին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա վստահեցրել է, որ մոտ ապագայում Հայաստանն ու Թուրքիան կփոխանակեն դեսպաններ, եւ ցամաքային սահմանը կբացվի: «Իսկ մեր օդային սահմանը վաղուց արդեն բաց է», նկատել է Թուրքիայի նախագահը:
Գյուլը նշել է նաեւ, որ ամբողջ աշխարհը փոխվում է, այդ թվում եւ Թուրքիան. «Մենք մտադիր ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ: Այս առումով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակամարտության լուծման համար ներդրած ջանքերի համար: Չնայած Ղարաբաղի հարցը դեռեւս լուծված չէ, սակայն ես հույս ունեմ, որ Երեւանն ու Բաքուն կդրսեւորեն համապատասխան քաղաքական կամք` վերջապես լուծելու», եզրափակել է Աբդուլլահ Գյուլը:
Հ. Ա.