«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2009-11-20 | #213, 2009-11-21 | #214, 2009-11-24


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ` ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակից արձագանքել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը: Ռ. Հայրապետյանը մեղադրել էր Ծառուկյանին այն հայտարարության համար, թե Բուրսա չէր գնա, որովհետեւ գիտեր, որ մեր թիմը պարտվելու է: Գ. Ծառուկյանը թեեւ Հայաստանում չէ` անձամբ արձագանքելու համար, բայց նրա մամուլի գրասենյակն է ստանձնել այդ գործը` հիշեցնելով. «Բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձեւավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում: Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ո՞վ ինչպե՞ս է ղեկավարում իրեն վստահված ոլորտը եւ ինչ հաջողություններ ունի այնտեղ: Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում: Մի՞թե բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսեւորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը: Կարծում ենք, նախեւառաջ, այս հիմնախնդիրներն ունեն շուտափույթ լուծման կարիք, որպեսզի հայ շարքային մարզասերը վերջնականապես ականատես լինի ոլորտի դրական տեղաշարժերին», ասված է Գ. Ծաառուկյանի մամուլի գրասենյակի հայտարարության մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4