Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչությունը ներկայացնող պատվիրակությունը երեկ այցելեց Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպում ունեցավ ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, ՀՀԿ փոխնախագահ եւ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի եւ ՀՀԿ գաղափարախոսության գծով փոխնախագահ Մուշեղ Լալայանի հետ: Սկզբնապես քաղաքավարական նպատակ ունեցող այցը շուտով վերածվեց աշխույժ քննարկմանՙ ընդգրկելով Հայաստանում կուսակցական ինստիտուտի հետագա զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր, զանց չառնելով նաեւ, բնականաբար, ներքաղաքական իրավիճակի անդրադարձները: Կողմերը պայմանավորվեցին հետագայում պարբերաբար խորհրդակցություններ ունենալ միմյանց հետՙ ներքաղաքական եւ միջկուսակցական հարցերի շուրջը: Արմենական-ՌԱԿ պատվիրակությունը բաղկացած էր ատենապետ Հակոբ Ավետիքյանից, փոխատենապետ Արմեն Մանվելյանից, ատենադպիր Գայանե Մուրադյանից եւ գանձապահ Սիրո Գեւորգյանից:
ՌԱԿ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ