Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության հարցեր:
Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի գործառույթները, ինչպես եւ Հայաստանում տարբեր ուղղություններով ծավալվող բարեփոխումների ընթացքը:
Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ