«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2009-11-21 | #214, 2009-11-24 | #215, 2009-11-25


ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ` ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ապատեղեկատվություն է որակել ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հնարավորության մասին լուրերը` Քարվաճառից հայկական զորքերը մինչեւ տարեվերջ դուրս բերելու մասին լուրերը «լրատվական բադիկ» («ուտկա») անվանելով: Իսկ Մյունխենում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին Գուլուզադեն ասել է, թե այստեղ որեւէ արդյունք չի գրանցվել, քանի որ Հայաստանը ԼՂՀ անկախությունը կամ նրա Հայաստանին միանալու տարբերակն է առաջ տարել, իսկ Ադրբեջանը, բնականաբար, դրան համաձայն չի եղել: Իսկ Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունները Գուլուզադեն անվանել է ներքին լսարանին ուղղված եւ ներքին խնդիրներ լուծող:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4