Ամերիկայի հայկական համագումարից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ համագումարի արեմտյան շրջանի տնօերն Եղիկ Քեշիշյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ-ի Կանոգա Պարկում (Կալիֆոռնիա) գտնվող Մանուկյան-Տեմիրճյան դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների հետ: Քառասունհինգ րոպեանոց դասախոսության ընթացքում ինտերակտիվ քննարկում է տեղի ունեցել հայ-թուրքական արձանագրություններում տեղ գտած մասնավորապես կնճռոտ հարցերի շուրջը: Դասախոսը պատասխանել է ուսանողների հարցերին եւ պարզաբանել, թե ինչու է Հայկական համագումարը պաշտպանում հայ-թուրքական հարաբերությունների այս նոր գործընթացը:
Դասախոսությունից մեկ շաբաթ առաջ վարժարանի հասարակագիտության բաժնի վարիչ Ռոքսաննա Պետրոսյանի եւ հայկական ուսումնասիրությունների բաժնի վարիչ Հրաչ Սեփեթճյանի նախաձեռնությամբ ուսանողները առիթ են ունեցել ծանոթանալու արձանագրության կետերին:
«Սա բարդ եւ պատմական իրադարձություն է, որ հուզում է բոլորիս: Քեշիշյանը մեզ բոլորովին այլ տեսանկյունից ներկայացրեց արձանագրություններում ներառված խնդիրները եւ հնարավորություն ընձեռեց, որ մենք մեր սեփական եզրակացություններին հանգենք», նշել է այդ առթիվ 12-րդ դասարանից Նաիրի Խաչատրյանը :
Հ. Ծ.