«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2009-11-24 | #215, 2009-11-25 | #216, 2009-11-26


ԻՐԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՆԵԼ ՀԱՐՍՏԱՑՎԱԾ ՈՒՐԱՆ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է արտերկրում ձեռք բերել հարստացված ուրան, ինչպես նաեւ այն ստանալ սեփական թույլ հարստացված ուրանի դիմաց: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրեսը` վկայակոչելով իրանական ISNA լրատվական գործակալությանը:

Ահմադինեժադի խոսքերով, Թեհրանին հարկավոր է 19,75 տոկոսով հարստացված ուրան, որը իրանցիները պատրաստ են գնել «որեւիցե մեկից» կամ փոխանակել 3,5 տոկոսով հարստացված սեփական ուրանի հետ:

Ավելի վաղ Ահմադինեժադը նույնպիսի մտադրություն արտահայտել էր «Վաշինգտոն փոստ» թերթին տված հարցազրույցում: Նա պարզաբանել էր, որ Իրանը անցյալում եւս արտերկրից ստացել է 19,75 տոկոսանոց ուրան, որը երկար ժամանակ օգտագործվել է Թեհրանի ռեակտորումՙ դեղորայք արտադրելու համար:

Իրանը պնդում է, որ, անկախ գնումներից, շարունակելու է ուրանի հարստացումը, եւ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Հիշյալ հարցազրույցում Ահմադինեժադը ընդգծում է, որ իր երկիրը չունի միջուկային զենք, եւ որ նման զինանոց ունենալը, իր կարծիքով, «անբարո» բան է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4