Սույն թվականի նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը միջեկեղեցական եւ հովվապետական եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր պիտի կատարի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում կառուցված փոքր եկեղեցու գմբեթի խաչի օծումը:
Այցի ընթացքում Վեհափառ հայրապետը հանդիպում կունենա նաեւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլ Պատրիարքի հետ: