Todays Zaman թերթի լրագրողները «Կանանց նկատմամբ դաժան վերաբերմունքի բացառման միջազգային օրվան» նվիրված միջոցառման կապակցությամբ ներկայացրել են տվյալներ` համաձայն որոնց թուրք կանանց 42 %-ը ենթարկվում է բռնության եւ դաժանության վերաբերմունքի:
Համաձայն վիճակագրական տվյալների Թուրքիայում յուրաքանչյուր 4-րդ անուսնացած կին իր նկատմամբ դաժան վերաբերմունքի արդյունքում բժշկական օգնության կարիք է ունենում, յուրաքանչյուր երրորդը` խնդրի լուծման տարբերակ համարում ինքնասպանությունը: Յուրաքանչյուր 5-րդ կինը` անկախ կարգավիճակից, ենթարկվում է դաժան վերաբերմունքի ազգականներից եւ գործընկերներից: Թուրքիան մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք բարեփոխումներ է կատարել, սակայն արդյունքները հուսադրող չեն: Վերջին տարիներին կանանց բռնաբարությունների քանակը Թուրքիայում 74-ից հասել է 300-ի:
Հ. Հ.