Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ: Քննարկումներին մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, եվրոպական կառույցների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ասենք, որ այս օրենսդրական նախաձեռնությունը բավական դիմադրության է արժանանում ՀԿ սեկտորում, թեեւ նախաձեռնողները պնդում են, որ այս փոփոխություններով բավական վերահսկելի կդառնա ֆինանսական բավական միջոցներ շրջանառող ոլորտը: Հարցի երկսայրիությունը նկատի ունենալով` առաջիկայում այդ թեմային անդրադարձ կունենանք: