Երեկ ժամը 18-ին լրացավ այն ժամկետը, մինչեւ երբ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձինք պետք է փաստաթղթեր ներկայացնեին: Անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել նրանցից 4-ը` «Հայակական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը: Թեկնածուների գրանցման վերջին ժամկետը դեկտեմբերի 6-ն է: