«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2009-11-25 | #216, 2009-11-26 | #217, 2009-11-27


ՀԳՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ «ԵՐԿՈՒՆՔ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐՅԱԿԸ

Հայաստանի գրողների միության Հովհ. Թումանյանի անվան Լոռու մարզային բաժանմունքը «Երկունք» մատենաշարով լույս ընծայեց առաջին հատորյակըՙ «Սիրո ձեր ժամանակը» ժողովածուն: Գրքում ընդգրկված են տարբեր սերունդների ներկայացուցիչՙ վանաձորցի 22 հեղինակի արձակ գործեր, որոնցում արտացոլվում է սերն իր տարաբնույթ դրսեւորումներով:

Խմբագրական խորհուրդը (Մանվել Միկոյան (նախագահ), Խորեն Գասպարյան, Արարատ Գյուլբանգյան), տպագրության պատրաստելով ժողովածուն, նպատակ է հետապնդել ներկայացնելու նաեւ այնպիսի հեղինակների (այդ թվումՙ երիտասարդների) գործեր, որոնք առաջին անգամ են հանձնվում ընթերցողի դատին:Տպագրության հովանավորն է «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամը (նախագահՙ Մինաս Սայադյան):

Ժողովածուն տպագրվել է «ՍԻՄ տպագրատուն» ՍՊԸ-ումՙ Արմեն Օսիպովի համակարգչային ձեւավորմամբ:Սույն ժողովածուի տպագրմամբ «ՍԻՄ տպագրատունը» (տնօրենՙ Հայկազ Սիմիկյան) ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի հետ համագործակցության նոր քայլ է կատարելՙ պատրաստակամություն հայտնելով շարունակական դարձնել այդ համագործակցությունը:

Ինչպես տեղեկացանք ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մ. Միկոյանիցՙ մատենաշարը շարունակական է լինելու, կտպագրվեն նաեւ համահավաք տարբեր ժանրերի ստեղծագործություններով եւ նոր հեղինակներով այլ ժողովածուներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4