«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2009-11-26 | #217, 2009-11-27 | #218, 2009-11-28


ԿՄՇԱԿՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համահունչ կմշակվի քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգ:

Հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նոյեմբերի 27-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է 2010 թվականի մայիսին հայեցակարգը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը:

Երկրի ազգային անվտանգության ապահովման գործում կարեւորելով քաղաքացիական պաշտպանության` ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի ձեւավորումը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայեցակարգի ընդունումը կիրառական նշանակություն ունի քաղաքացիական պաշտպանության ոլորտի ռազմավարական բարեփոխումների իրականացման եւ նորագույն սպառնալիքներին դիմակայելու համար:

Հայեցակարգի ընդունումը ենթադրում է քաղաքացիական պաշտպանության ներկա վիճակի գնահատում, միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքացիական պաշտպանության համակարգի ձեւավորում, ճգնաժամային կառավարման ոլորտի կարողությունների ընդլայնում:

Մայրաքաղաքում կստեղծվի ճգնաժամային կառավարման տարածաշրջանային կենտրոն, որը հետագայում կունենա նաեւ մարզային ստորաբաժանումներ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4