«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2009-11-26 | #217, 2009-11-27 | #218, 2009-11-28


2010 Թ. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԱՐԻ Է

Համաձայն «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» օրենքներիՙ 2010-ին պետք է անցկացվի շենքերի, շինությունների եւ հողամասերի կադաստրային գնահատում, պետք է ձեւավորվեն 2011-2013 թվականների գույքահարկի եւ հողի հարկի բազաները: Այդ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դավթյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը համակարգի աշխատակիցների հետ պետք է անցկացնի սեմինարներՙ կանխելու բացթողումները: Այդ մասին երեկ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կոմիտեի փոխնախագահ Կարեն Դավթյանը:

Կադաստրի կոմիտեի փոխնախագահը լրագրողներին նաեւ հայտնեց, որ աշխատանքները լինելու են 3 ուղղություններովՙ հաշվառում, գրանցում եւ գնահատում: Այդ ընթացքում պետք է ուղղվեն գույքի հաշվառման ժամանակ եղած սխալ ուրվագծումները, համադրությունները եւ այլ թերությունները: Կարեն Դավթյանը կարեւորեց այս գործընթացըՙ նշելով, որ համայնքային բյուջեների մուտքերի հիմնական մասը ստացվում է հենց հողի հարկի եւ գույքահարկի վճարներից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4