«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2009-11-26 | #217, 2009-11-27 | #218, 2009-11-28


ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Լիբանանի առողջապահության նախարար Մուհամմեդ Ջավադ Խալիֆան պաշտոնապես հայտարարել է երկրում խոզի գրիպի համաճարակի տարածման մասին: Նրա խոսքերով, վերջին օրերին բուժօգնության համար դիմող քաղաքացիների 80 տոկոսն ունի նոր գրիպի ախտանիշներ: Երկրում խոզի գրիպից մահացել է 3 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Բեյրութում մամլո ասուլիսում ելույթ ունենալով, նախարարը նաեւ հաստատել է, որ հիվանդանոցներին եւ պոլիկլինիկաներին կարգադրված է մանրակրկիտ բուժզննության ենթարկել այցելուներին: Առողջապահության նախարարությունը պետական կլինիկաներին կբաժանի Tamiflu հակավիրուսային պատրաստուկի հավելյալ խմբաքանակներ: Բազմազավակ ընտանիքներին դեղորայքը կտրվի անվճար: Գրիպի համաճարակի հետեւանքով նախազգուշական նպատակներով ժամանակավորապես փակվել են մի շարք հեղինակավոր մասնավոր դպրոցներ եւ վարժարաններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4