«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՎԱՔԸՖԼԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Մատաղի (ղուրբան) տոնի առթիվ Հաթայում (նախկին Ալեքսանդրետ) գտնվող պետնախարար եւ փոխվարչապետ Չիչեքը, արդարադատության նախարար Էրգինը, ազգային պաշտպանության նախարար Գյոնուլը, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության փոխնախագահ Աքսուն այնտեղից նախ շարժվել են Սամանդաղ, ապա եւ այցելել հայկական Վաքըֆլի գյուղը: Նրանք գյուղում եղել են Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցում եւ հանդիպել գյուղապետ Պերճ Խարթունին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4