«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ԴԵՍՊԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸՙ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանության եւ տեղահանության հարցերը միջազգային հանրությանը ծանոթացնելու գործում արտակարգ ջանքեր գործադրած Մ. Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի անձնական գրադարանը, որն իր մահվանից (1946-ին) ի վեր գտնվում էր ընտանիքի հաջորդ սերունդների ձեռքերում, վերջերս Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանին է հանձնվել, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Նվիրատուն Հենրի Մորգենթաու Գ -ն է, դեսպանի թոռը, որը հանդիսավոր արարողության ժամանակ նշել է, որ այդ քայլով գրադարանը պարզապես իր ճիշտ տեղն է գտնում:

«Մենք երախտապարտ ենք Մորգենթաու ընտանիքին»ՙ այդ արժեքավոր գրքերն ու փաստաթղթերը մեզ վստահելու համար», ելույթում ասել է թանգարանի հոգաբարձուներից եւ շինարարական գործողությունների կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանը ՙ ավելացնելով. «Ցեղասպանության դեմ պայքարողների պանթեոնում Մորգենթաուների ընտանիքը լեգենդար տեղ է զբաղեցնում: Սա հիանալի եւ անգնահատելի նվեր էր Գոհաբանության օրվա կապակցությամբ»:

Այս նվիրատվությանը զուգահեռ հատուկ ցուցահանդես է բացվել Նյու Յորքի Հրեական ժառանգության թանգարանումՙ նվիրված Մորգենթաուներին եւ նրանց գործունեությանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4