ԲՐՅՈՒՍԵԼ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության գծով Նոբելյան մրցանակի առաջին թուրք դափնեկիր Օրհան Փամուքը euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ իրոք Թուրքիայում 1 մլն-ից ավելի հայեր են սպանվել: Ըստ աղբյուրի, Օրհան Փամուքն այդ հայտարարությունն արել է անցյալ շաբաթ Եվրոպայում կատարած շրջագայության ժամանակ, որի ընթացքում նա ընթերցողների լայն շրջանակին է ներկայացրել իր նոր` «Անմեղության թանգարանը» վեպը: «Ընդսմին, Թուրքիայի Գերագույն դատարանի դատական կոլեգիան որոշում է ընդունել վերականգնել գրողի նկատմամբ բացված դատական գործընթացը` Հայոց ցեղասպանության նկատմամբ նրա արտահայտած տեսակետի համար, որը նա նորից հաստատել է հարցազրույցի ժամանակ», հայտնել է euronews-ը: