«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2009-11-27 | #218, 2009-11-28 | #219, 2009-12-01


ԽՈԶԱԳՐԻՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԱՑԱ՞Վ

Ըստ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանիՙ Հայաստանիՙ խոզի գրիպով բոլոր հիվանդները, որոնք բուժում էին ստանում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, դուրս են գրվել:

Վարակաբանը նշել է նաեւ, որ հիվանդության նոր դեպքեր Հայաստանում չեն գրացվել: Ինչ վերաբերում է վերջերս մահացած հիվանդին, որը ենթադրվում էր, թե մահացել է հենց խոզագրիպից, պարոն Ասոյանը նշել է, որ առայժմ չի կարելի հստակ ասել տվյալ հիվանդի մահվան պատճառը: Գլխավոր վարակաբանի խոսքերովՙ այդ հիվանդը բողոքել է սրտանոթային անբավարարվածությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված էր A/H1N1 վիրուսակիր 25 հոգի:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4