ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը նոյեմբերի 30-ին Աթենքում, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳ նախարարներ նիստը, հայտարարել է. «ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է արդեն հաջորդ տարի: Սա հնարավոր եմ համարում, քանի որ վերջին ժամանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները բավական ակտիվացել են, եւ արդեն մոտ ապագայում կարելի է սպասել դրական արդյունքների»:
Նկատենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներից առաջ կամ հետո հանդես է գալիս ռազմաշունչ հայտարարություններովՙ վկայակոչելով, թե բանակցություններն արդյունավետ չեն: Փաստորեն գրեթե պարզ է դառնում, թե հատկապես ում համար են դրանք անարդյունավետ:
Հավելենք նաեւ, որ Լենմարկերը նախատեսում է հունվարի վերջին այցելել Հարավային Կովկասի երկրներ: Այցի ժամկետների վերաբերյալ նա հայտարարել է, որ դա կախված է Ուկրաինայի նախագահական ընտրությունների ընթացքից:
Հ. Ա.