«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2009-11-28 | #219, 2009-12-01 | #220, 2009-12-02


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Ինչը վկայում է տնտեսության մեջ համանման միտումների մասին

2009-ի հոկտեմբերին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15271 գործարք, ինչը 12 տոկոսով բարձր է 2009-ի սեպտեմբերին կատարված գործարքների եւ 5 տոկոսով` 2008-ի հոկտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 7,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ նվազելՙ 19,7 տոկոսով: 4045 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 81,9 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 41,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 68,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի սեպտեմբերի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում հոկտեմբերին աճել է 10,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատՙ 25,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել ենՙ 1,9 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները հոկտեմբերին այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հոկտեմբեր 2008թ.Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2009թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2009թ.
Կենտրոն490000461700450900
Արաբկիր401700360100350600
Քանաքեռ-Զեյթուն313200270400266400
Նոր Նորք272600221800217600
Ավան276800228100224300
Էրեբունի267000235700234600
Շենգավիթ283700235800231000
Դավթաշեն304900253700248700
Աջափնյակ269800226000222600
Մալաթիա-Սեբաստիա255000222800218000
Նուբարաշեն165600143300140700
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)300000259900255000

Մարզերում, բացառությամբ Երեւանի, հոկտեմբերին վաճառվել են 376 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ աճել է 5,3 տոկոսով, իսկ 2008-ի հոկտեմբերի համեմատՙ 11,7 տոկոսով: Միաժամանակ, արձանագրվել է նաեւ միջին գների փոքր աճ սեպտեմբերի համեմատՙ 0,9 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հոկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 175 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 159 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 147 հազար հազար դրամ, Աշտարակը եւ Գորիսը ՙ 135 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 132 հազար դրամ, Իջեւանըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

Հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 446 գործարք, որից 157-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ աճել է 27,6 տոկոսով, իսկ մարզերումՙ 9,9 տոկոսով: 2008-ի հոկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 78,4 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազելՙ 29 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2009-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են 0,7 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) հոկտեմբեր 2008թ.Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2009թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2009թ.
Կենտրոն508500468000468400
Արաբկիր438200367000361500
Քանաքեռ Զեյթուն324700275400280000
Նորք-Մարաշ310400277800279200
Ավան289800234500235000
Էրեբունի290000242000249700
Շենգավիթ292800241000240300
Դավթաշեն324500259000264100
Աջափնյակ300900232000242900
Մալաթիա-Սեբաստիա294200228200230300
Նուբարաշեն168300146800141700
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)322000270200272100

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են 0,4 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 294 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 163 հազար դրամ, երրորդը Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 151 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 141 հազար դրամ, Գորիսը 136 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 135 հազար դրամ, Իջեւանըՙ 131 հազար դրամ, Եղվարդըՙ 126 հազար դրամ 1 քմ-ի դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի հոկտեմբերին 2008-ի հոկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 38,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 61,7 տոկոսով: Ընդ որում, Երեւանում հողերի աճուրդ-վաճառքի գործարքների քանակը նվազել է 61,8 տոկոսով:

Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը (1195) 2009-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 15 տոկոսով, իսկ 2008-ի հոկտեմբերի համեմատ աճել 3,9 տոկոսով:

2009-ի հոկտեմբերին անշարժ գույքի իրականացված 2173 գրավադրման գործարքներից 149 եղել են հիպոթեկային գրավադրման գործարքները, որից 121-ըՙ Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 74,5 տոկոսն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 18,8 տոկոսն` անհատական բնակելի տների, մնացածըՙ հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2009-ի սեպտեմբերի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը հոկտեմբերին աճել է 38 տոկոսով, ընդ որում, Երեւանումՙ 45,8 տոկոսով, մարզերում նվազել 3,8 տոկոսով: 2008-ի հոկտեմբերի համեմատ հիպոթեկային գործարքները նվազել են 25,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 24,5 տոկոսով, մարզերում` 12 տոկոսով:

Այսպիսով, բնակարանների գների կայունացման միտումը շարունակվում է: Թեեւ հոկտեմբերին Երեւանում եւ մարզերում բնակարանների գների դրամով արտահայտված աճը մասամբ պայմանավորված է նաեւ փոխարժեքի գործոնովՙ դրամի արժեզրկմամբ, բայց ակնհայտ է, որ անշարժ գույքի շուկայի հիմնական բաղադրիչ բնակարանային շուկան արդեն 5-րդ ամիսն է, ինչ թեւակոխել է կայունացման փուլ: Անհատական տների մասով մայրաքաղաքում եւ մարզերում գների նվազումը չնայած չի դադարել, բայց նվազման տեմպը հոկտեմբերին շարունակվել է դանդաղել: Առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, գների կայունությունը անշարժ գույքի շուկայում կպահպանվի:

Հետաքրքական է, որ առուվաճառքի գործարքների քանակի աճին համարժեք նվազել են վարձակալության գործարքները: Մինչդեռ այս տարվա ամբողջ ընթացքում, երբ ճգնաժամի պատճառով էապես նվազեցին առուվաճառքի քանակն ու գները, վարձակալության գործարքներն ավելանում էին: Դրանց նվազման եւ առուվաճառքի գործարքների ավելացման միտումը նույնպես վկայում է անշարժ գույքի շուկայի վերականգնման եւ կայունացման մասին: Ինչը խոսում է մեր տնտեսության մեջ կատարվող համանման միտումների մասին, քանզի հայտնի է, որ անշարժ գույքի շուկան տնտեսական իրավիճակի ամենազգայուն ցուցիչն է:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4