ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը երեկ հայտարարել է, որ Ուկրաինան եւ Վրաստանը իրենց առջեւ դրված պարտականությունները կատարելուց հետո անպայման դառնալու են դաշինքի անդամներ: «Բուխարեստում ընդունված որոշումները մնում են ուժի մեջ, եւ Ուկրաինան ու Վրաստանը անպատճառ կանդամակցեն մեզ: Շեշտեմ, որ մոտ ապագայում մենք պատրաստվում ենք ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունըՙ այդ երկրի տարածքների միջազգային ճանաչման շրջանակներում: ՆԱՏՕ-ն պահանջում է հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը», հայտարարել է Ռասմուսենը: