Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում 1994 թվից լույս է տեսնում հայկական համայնքի հայերեն լեզվով տպագրվող ամենահին «Արագած» պետական պաշտոնական թերթը: Ահա արդեն 15 տարի է թերթի գլխավոր խմբագիրն է բանասեր Ժենյա Մուշեղի Ծերունյանը , որը նաեւ եղել է Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի դասախոս: Ժենյա Ծերունյանը միաժամանակ նաեւ բազմաթիվ հոդվածներով հանդես է եկել ուկրաինական մամուլում: Իսկ երբ 1994 թվից նա ստանձնեց «Արագածի» գլխավոր խմբագրի պաշտոնը, իր թերթի էջերում պարբերաբար ներկայացրեց Հայաստանի անցյալ ու ներկա մշակույթը, պատմությունը եւ իհարկե նաեւ հայ-ուկրաինական ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունները: Թերթի էջերում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ Ուկրաինայում ապրող հայերի կյանքին ու կենցաղին վերաբերող նյութերը: Բանիմաց խմբագիրը կարողացել է իր շուրջը համախմբել ու ղեկավարել հայ եւ ուկրաինացի հեղինակների ու հաղթահարելով մի շարք դժվարություններ, թերթը դարձրել է սիրված ու սպասված ընթերցողների համար: Հայկական «Արագած» թերթն այսօր Ուկրաինայում համարվում է առաջատարը երկրում գործող հրեական, ռումինական, բուլղարական, լեհական եւ թաթարական փոքրամասնությունների հրատարակած թերթերի եւ դարձել է հայերի հպարտությունը (չնայած որ փորձել էին փակել հայկական թերթը): Տկն Ծերունյանը իր երկարամյա գործունեության համար բազմիցս արժանացել է ուկրաինական պարգեւների, իսկ հայկականՙ ոչ: Կարծում ենք շատ լավ առիթ է ընձեռվել «Արագած» թերթի 15-ամյակի առիթով թերթի աշխատակազմին եւ իհարկե գլխավոր խմբագրին գնահատել ըստ արժանվույնՙ հայրենիքից հեռու հայի ոգին, մշակույթը եւ հայրենասիրությունը սերունդներին փոխանցելու համար:
«Ազգը» սրտանց շնորհավորում է թերթին ու մաղթում բեղմնավոր աշխատանք:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ