«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2009-12-01 | #220, 2009-12-02 | #221, 2009-12-03


ՈՒՂԵԳՐԵՐԻՑ ԵՐԵՔԻ ՏԵՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները: Պայքարը կշարունակեն Պյոտր Սվիդլերը, Շահրիյար Մամեդյարովը եւ Սերգեյ Կարյակինը: 4-րդ փուլի հանդիպումների առաջին օրը կայացած 8 պարտիաներից միայն երկուսն արդյունավետ ելք ունեցան: Սեւ խաղաքարերով Սվիդլերը հաղթեց Շիրովին, Մամեդյարովը պարտության մատնեց Լազնիչկային: Մյուս պարտիաները, այդ թվում Կարյակին-Վիտյուգով մրցախաղն ավարտվեցին ոչ-ոքի:

2-րդ օրը Սվիդլերն ու Մամեդյարովն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի եւ մտան քառորդ եզրափակիչ: Նրանց միացավ նաեւ Կարյակինը, որը հաղթեց Վիտյուգովին: Վաշիե-Լագրավ-Գելֆանդ, Հաշիմով-Կարուանա, Սո-Մալախով, Բաքրո-Պոնոմարյով, Գրիշչուկ-Յակովենկո մրցախաղերում հաշիվը հավասար է (1-1): Դրանց ելքը կորոշվի լրացուցիչ մրցախաղում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4