Team Sauerland պրոմոութերական ընկերությունը հերքել է լրատվամիջոցներով տարածված այն լուրերը, թե իբր Արթուր Աբրահամը հիվանդացել է գրիպի ծանր տեսակով ու չի կարող նախապատրաստվել հունվարի 23-ին Անդրե Դիրելի հետ կայանալիք մենամարտին:
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Արթուրը 100 տոկոսով առողջ է: Նա անհամբերությամբ է սպասում այդ հանդիպմանը», հայտարարել է Team Sauerland-ի գլխավոր տնօրեն Կրիս Մայերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ