Newsarmenia.ru կայքի փոխանցմամբՙ Հայաստանում կնկարահանվի Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի հայերի ցեղասպանության, «Օղակ» օպերացիայի, Խոջալուի դեպքերի, Ղարաբաղյան շարժման ընթացքում ռազմագերիների եւ պատանդների ճակատագրի մասին փաստագրական ֆիլմ: Ծրագրվում է նաեւ ֆիլմ նկարահանել Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ էթնոցիդի քաղաքականության եւ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին:
Ֆիլմերը հիմնված կլինեն փաստաթղթերի, արխիվային տեսա եւ ֆոտոնյութերի, ականատեսների վկայությունների եւ մամուլի հրապարակումների վրա: Նախատեսվում է ցուցադրությունը տարբեր արտասահմանյան հեռուտաալիքներով: Ֆիլմը կտեղադրվի ինտերնետում, կտարածվի նաեւ DVD տարբերակով: Առաջին ֆիլմը նվիրված է ցեղասպանությանն ու 1990 թ. հունվարի 13-19-ին Բաքվից հայերի տեղահանությանը: Այժմ տեղի են ունենում ֆիլմի նախապատրաստական աշխատանքները: Պրեմիերան կկայանա հաջորդ տարի` Բաքվի հայության ողբերգության 20-ամյա տարելիցի օրերին:
Հ. Հ.