«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2009-12-02 | #221, 2009-12-03 | #222, 2009-12-04


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ 9 ՏՈԿՈՍՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Ողջ աշխարհում այսօր կա շուրջ 650 մլն հաշմանդամ, նրանցից 177 հազարը` Հայաստանում: Ընդ որում, Հայաստանում հաշմանդամների թիվը գնալով ավելանում է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի խոսքերով, 2009-ի հոկտեմբերի 1-ի տվյալներովՙ արդեն 177 հազար հաշմանդամ կա Հայաստանում:

Հաշմանդամների ավելացման հետ ավելանում են նաեւ նրանց զբաղվածության խնդիրները: Ջ. Բաղդասարյանն ասաց, որ այսօր գործատուներից ոմանք արդեն գիտակցում են, որ կարեւոր է տեսնել այն, թե ի՞նչ կարող է անել մարդը, այլ ոչ թե կենտրոնանալ, թե ի՞նչ չի կարող անել:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լեյլի Մոշիրին նշեց, որ ժամանակն է վերահաստատելու յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը հարգելու պարտավորությունը:

Հայաստանում 177 հազար հաշմանդամություն ունեցող անձանց (աշխատունակ տարիք) 9 տոկոսն է աշխատում, ընդ որում, Ջ. Բաղդասարյանը ներկայացրեց, որ մեր երկրում դեռեւս ապահովված չեն հաշմադամների աշխատավայրերի մատչելիությունն ու բարձր կենսակերպը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4